Բրյուսելում բացվել է կատուներով բար

Կատուներով թվով երկրորդ հաստատությունն է հայտնվել Բելգիայի մայրաքաղաքում։ Նոր հաստատությունը, որտեղ կարելի է ոչ միայն ընթրել կամ խմել, այլև՝ շփվել փափկամազ ընտանի կենդանիների հետ, բացվել է Dе Ultiеme Hаllucinatie ռեստորանի 2-րդ հարկում։

Cat bar

Հին ոճով ձևավորված հաստատությունում կարգապահ վարքով (և ոչ այնքան) շրջում է վեց կատու, որոնք աշխատանքի են ընդունվել ապաստարանից։ Ընդ որում, բարի սեփականատիրուհին  նշում է, կատւները ընդունվել են մշտական հիմունքներով և չեն տրվի հաճաորդներին, ովքեր կհավանեն նրանց։ Նոր կատվասրճարանի ճաշացանկը ներառում է ինչպես թեյի և սուրճի, այնպես էլ՝  ալկոհոլային խմիչքների, տորթերի և թխվածքաբլիթների լայն ընտրանի։

You might also like