Բոլոնիայում բացվել է Իտալիայում առաջին բարը, որտեղ այցելուներին սպասարկում են խուլ ու համրերը: Հաստատությունում առաջարկվում է պատվերներ տալ ժեստերի լեզվով: Բարի հեղինակի նպատակն է օգնել այցելուներին ավելի լավ հասկանալ լսողության խնդիրներ ունեցող մարդկանց: Senza nome (իտալերեն՝ «Առանց անվանման») բարում այցելուները կարող են օգտվել հատուկ քարտերից, որպեսզի պատվերներ կատարեն, բայց նրանց առաջարկվում է նաև սովորել ժեստերի լեզվուն:
Այցելուները նշաններով կարող են պատվիրել ողջ տեսականին՝ ջրից մինչև գինին ու ուտեստները, սուրճի տարբեր տեսակներ՝ էսպրեսսոյից մինչև կապուչինո: Ժեստերի լեզվի ուսուցմանը կօգնեն պատերին ամրացված լուսանկարները: Իսկ փորձարկել կարելի է հայելիների առջև: Նրանք, ովքեր կյուրացնեն ժեստերի լեզուն և պատվերը կտան այդ լեզվով, կստանան 30-տոկոսանոց զեղչ: Բարը գտնվում է via Belvedere 11/B հասցեում: Աշխատանքային ժամերը՝ ամեն օրը 7:30-ից 3:00-ը, կիրակի օրերին՝ 9:00-ից 20:00-ը: Բարի մասին տեղեկատվության կարելի է գտնել նրա ֆեյսբուքյան էջում՝ http://www.facebook.com/Senza-Nome: