Նյու Յորքում վերջերս իր դռները բացած Mood Ring բարը առաջարկում է իր այցելուներին շատ անսովոր հայեցակարգ․ ամեն ամիս հաստատության ճաշացանկը կհարմարեցվի Կենդանակերպի այս կամ այն նշանին։
Բարի սեփականատերեր Վանեսսա Լին և Բոուեն Գոն չեն ցանկացել այն վերածել թեմատիկ հաստատության։ Այդ պատճառով նրանց ընտրած գաղափարը կներկայացվի շատ նրբորեն․ խորտիկներն ու կոկտեյլները կպատրաստվեն այնպիսի բաղադրիչներով, որոնք կհիշեցնեն Կենդանակերպի տարբեր նշանների խորհրդանիշների մասին, իսկ դիզայնը արված է աստղալից երկնքի նմանությամբ։
Բարի պաշտոնական բացումը եղել է սեպտեմբերին, բայց նրա Instagram-յան և Facebook-յան էջերը լի են հարյուրավոր դրական կարծիքներով։