Միլանի կենտրոնում գտնվող Լիբերթի հրապարակում բացվել է նոր բար՝ ամբողջովին պատրաստված սառույցից։ Անսովոր հաստատությունը գործում է 10:00-ից 21:00-ին։ Ibar Cubetto գնալ պատրաստվող զբոսաշրջիկները պետք է կրեն տաք հագուստ․ բարի ներսում ջերմաստիճանը չի գերազանցում −10 °C-ը։ Ցանկացողներին հաստատության հոգատար աշխատակիցները տրամադրում են հատուկ ջերմաթիկնոցներ։ Բնականաբար, բարը առաջարկում է տաքանալու մեկ այլ տարբերակ ևս (գուշակեք՝ ինչպիսին)։Խմիչքները Ibar Cubetto-ում մատուցվում են նաև սառցե բաժակներով։ Հաստատությունը խոստանում է աշխատել մինչև 2016 թվականի ապրիլի 30-ը։ Եթե եղանակը դա թույլ տա։