Ամանորյա հետաքրքիր ավանդույթ կա Սինգապուրում: Սպիտակ փուչիկների վրա գրում են ցանկությունները և Նոր Տարվա նախաշեմին դրանք բաց են թողնում գետը: Այս տարի ռեկորդ է սահմանվել, գետ են բաց թողել ավելի քան 20.000 փուչիկներ:
Այս ավանդույթը մի քանի տարի առաջ ստեղծել են Սինգապուրի իշխանությունները այն նպատակով, որպեսզի համախմբեն քաղաքացիներին տոնական ամանորյա տրամադրությամբ:
Խոստովանեք՝ հետաքրքիր է, երբ ինչ-որ գետ ծածկված է լինում սպիտակ փուչիկներով…
Ցավոք, պարզ չէ թե նրանց հետ ինչ է պատահում հետո: