Մայիսի 15-ին Մանամայում պաշտոնապես բացվել է Բահրեյնում առաջին լողացող հյուրանոցը․ գրում է Аrabian business-ը։
Հինգաստղանի C-Hotel հյուրանոցը կառուցվել է հին լողացող տան հիմքի վրա և ունի 14 համար, որոնցից 2-ը սուիթ են։
Լողացող բուտիկ-հյուրանոցը կառավարում է Seven Leisure Group-ը։
Հյուրանոցը սկսել է գործել արդեն անցյալ տարվա դեկտեմբերին և մինչ օրս հյուրանոցի զբաղվածությունը կազմում է 80%։ Համարի արժեքը 150 դոլար է, սուիթինը՝ 350։
Լողացող հյուրանոցը՝ ինչպես գետնի վրա կառուցված սովորականները, իր տրամադրության տակ ունի լողափ, սպա և մի քանի ռեստորան։