Նասաուի մոտ գտնվող ստորջրյա այգում տեղադրվել է աշխարհի ամենամեծ ստորջրյա քանդակը: Ինչպես գրում է Caribbean Journal-ը՝ Ocean Atlas անունը կրող նոր քանդակը ունի 5.5 մետր բարձրություն և կշռում է 60 տոննա:
Նոր քանդակը, որը պատկերում է ջրի տակ թաքնված կնոջ, մարջանային այգու մի մասն է կազմում, որը գտնվում է Նասաուի ակվատորիայում: