Բարսելոնայի նոր հուշանվերները. նշաններ մարմնավաճառների և գողերի տեսքով

Զբոսաշրջիկները այցելելով իսպանական Բարսելոնա` միշտ հիշելու համար գնում են ինչ-որ իր, օրինակ, Սալվադոր Դալիի կամ Պաբլո Պիկասոյի վերարտադրած գլուխգործոցներից: Սակայն, «Ռոսբալտը» տեղեկացնում է, որ բնիկ առևտրականները ակտիվ վաստակում են ոչ միայն Իսպանիայի մշակութային ժառանգության հաշվին: 


Մասնավորապես «Չապատեո» դիզայներական ստուդիան մտահաղացել է «Վայելիր Բարսելոնան» անվանումով հուշանվերների հավաքածուն, որոնք պատկերում են քաղաքի ամենավառ խորհրդանիշերը: Օրինակ դրանք փողոցային ծաղիկ վաճառողներն են,  նավակներով աֆրիկացիները, մարմնավաճառները քաղաքի հենց կենտրոնական մասում, լողափնյա մերսողները և թմրավաճառները Ռամբլա հայտնի փողոցում: Ավելին, ամեն «ոչ մշակութային» հուշանվերը ունենում է համապատասխան անվանում, օրինակ` «անբարոյական», «մարդասպան», «հե~յ գող», «վարդեր, ընկերս» և այլն:

Հարկ է նշել, որ թեթևամիտ նշանները վաճառվում են Բարսելոնայի ժամանակակից արվեստների թանգարանում և Բարսելոնայի պատմության թանգարանում: Ինչպես պատմել են հուշանվերների դիզայներներ Արկադի Ռոյոն և Մարգալիդե Մոնտոյան` իրենց հավաքածուն ցույց է տալիս «քաղաքի իրականությունը» և քննադատում հասարակության մութ կողմերը:

You might also like