Չինաստանից հղի զբոսաշրջուհուն կանգնեցրել են Սայպան միջազգային օդանավակայանում և հետ են ուղարկել Շանհայ՝ կասկածելով, որ նա ցանկանում է իր երեխային ծննդաբերել կղզում, որտեղ էլ երեխան ինքնաբերաբար ԱՄՆ-ի քաղաքացիություն ձեռք կբերի: Տուրիստական գործակալության աշխատակիցը զգուշացրել է զբոսաշրջուհուն հնարավոր սցենարի մասին, սակայն կինը չի ընդունել խորհուրդը և արդյունքում չի ստացել Սայպան կղզում մնալու թույլտվություն, որն էլ համարվում է Հյուսիսային Մարինյան կղզիների մի մասը:
Այդ պետությունը մտնում է ԱՄՆ-ի կազմի մեջ: Առանց ամերիկյան վիզայի Չինաստանի և Ռուսաստանի զբոսաշրջիկները կարող են այցելել կղզիներ և մնալ այդտեղ ընդամենը 45 օր: Հենց այդ փաստն են փորձում օգտագործել հղի զբոսաշրջուհիները՝ ցանկանալով ծննդաբերել կղզում, որն էլ կթույլատրի միանգամից ձեռք բերել ԱՄՆ քաղաքացիություն. հայտնում է ЕТВ-ն: