Baby boom in Nagorno Karabakh (ֆոտո-շարք)

Լոնդոնաբնակ ֆոտոլրագրող Անաստասիա Թեյլոր–Լինդի (Anastasia Taylor-Lind) «Ազգային արգանդ. բեյբի-բում Լեռնային Ղարաբաղում» (The National Womb: Baby boom in Nagorno Karabakh) նախագիծը, որը նախաձեռնել է Սանտա-Ֆե քաղաքի լուսանկարիչների կազմակերպության ոչ առեւտրային կենտրոնը, արժանացել է միջազգային հեղինակավոր պարգևի:

Թեյլոր-Լինդի ֆոտո աշխատանքում ներկայացված է Արցախում ծնելիության խթանման պետական ծրագիրը, որի համաձայն նորապսակներին դրամական նպաստներ են տրամադրվում յուրաքանչյուր նորածին երեխայի համար, ինչը նպատակ ունի ապահովել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետեւանքով մեծապես տուժած տարածաշրջանի ժողովրդագրական կայուն զարգացումը:

Անաստասիա Թեյլոր-Լինդին տրամադրվելու է 10.000 ամերիկյան դոլարի չափով պարգևավճար եւ նա իր աշխատանքը ցուցադրելու է Սանտա-Ֆե, Նյու-Մեքսիկո քաղաքներում: Նրան հնարավորություն է ընձեռվելու նաեւ ներկա գտնվել Սանտա-Ֆեի լուսանկարչական հավաքածուների ամենամյա դիտումներին, որտեղ հավաքվում են հարյուրավոր լուսանկարիչներ, խմբագիրներ եւ կազմակերպիչներ:

Մրցույթի հանձնախմբի անդամները ներկայացնում էին Դանիան, Մեքսիկան, Նիդերլանդները, Իսպանիան, Շվեդիան, Մեծ Բրիտանիան եւ Միացյալ Նահանգները: Մրցույթի կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է. «անկախ այն վայրից, որտեղ կատարվել են հեղինակին հաղթանակ բերած լուսանկարները, այդ աշխատանքը շոշափել է համընդհանուր թեմաներ, այն ինչ-որ չափով միջազգային ծավալով վեր է հանում մեզ բոլորիս վերաբերող հիմնախնդիրներ»: / News.am

Նախագծի բոլոր լուսանկարները կարող եք դիտելս այստեղ > www.centerawards.org/gallery/gallery.php?comp=6

Anastasia Taylor-Lind’s website > http://www.anastasiataylorlind.com

You might also like