Այվազովսկու «Կոստանդնուպոլիսը և Բոսֆորի նեղուցը» նկարը վաճառվել է ռեկորդային գնով` $5,215,556

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում, Sotheby’s-ի աճուրդի ժամանակ սահմանվել է Հովհաննես Այվազովսկու նոր ռեկորդ: «Կոստանդնուպոլիսը և Բոսֆորի նեղուցը» նկարը վաճառվել է 3.233.250 ֆունտ ($5.215.556) գնով անանուն գնորդին, ով մասնակցել է հեռախոսակապի միջոցով, – ասվում է Sotheby’s աճուրդների տան մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Այվազովսկու նկարը վաճառվել է ռեկորդային բարձր գնով` $5,215,556

Նկարի մեկնարկային գինը սահմանված եղել 1,2-1,8 մլն ֆունտ:

Հովհաննես Այվազովսկու աճուրդում սահմանված նախորդ ռեկորդը եղել էր 2007թ. և կազմել էր 2.7 մլն բրիտանական ֆունտ:

You might also like