Որ ուղղությամբ են ամենից շատ ավիատոմսեր որոնում հայաստանցիները — 2017թ. ամռան առաջին 2 ամիսների վիճակագրական տվյալների վերլուծություն։
Էժան ավիատոմսերի որոնման և գների համեմատման կայքերը հարուստ վիճակագրական տվյալներ ապահովող լավագույն հարթակներն են, որոնք թույլ են տալիս հստակ պատկերացում կազմել այս պահի և առաջիկա ամիսներին սպասվող ճամփորդությունների տենդենցների մասին։
Ուղղություն | Հունիս | Հուլիս |
---|---|---|
Երևան-Մոսկվա | 5881 | 14320 |
Գյումրի-Մոսկվա | 1301 | 1765 |
Երևան-Սոչի | 978 | 2610 |
Երևան-Ս․ Պետերբուրգ | 581 | 1532 |
Երևան-Կրասնոդար | 557 | 1621 |
Երևան-Բարսելոնա | 554 | 973 |
Երևան-Աթենք | 406 | 1275 |
Երևան-Դուբայ | 400 | 905 |
Երևան-Լոս Անջելոս | 360 | 1040 |
Երևան-Ռոստով | 291 | 735 |
Տոմսերի որոնումների կտրուկ աճ մեկ ամսում
Վստահ ենք, որ առաջին իսկ հայացքից աչքի է ընկնում այն, որ մեկ ամսվա կտրվածքով ավիատոմսերի որոնումների թիվն աճել է 2-3 անգամ։ Ճամփորդության հետ կապված վիճակագրությունը ծանոթ է այս թվերին․ օգոստոս ամիսը ճանապարհորդությունների ամիս է, և մարդկանց մեծամասնությունը հենց հուլիս ամսին է պատրաստվում գնել ավիատոմսերը պլանավորված ուղղությամբ։
Հուլիս ամսին որոնումներն ավելի են ինտենսիվանում անհատական պլանում — տոմսեր որոնողներն օրական մինչև 20 անգամ կարող են տարբեր ամսաթվերով որոնումներ կատարել և փոխել մեկնման ու ժամանման քաղաքներն այնքան, մինչև կգտնեն ամենահարմար տարբերակն ու գինը ուղևորության համար։
Գլխավոր տասնյակում դիրքերի փոփոխություն
Հաջորդ կարևոր դետալը հունիս և հուլիս ամիսներին պահանջված ուղղությունների դիրքերի փոփոխությունն է։ Հուլիս ամսին դեպի Սոչի ավիատոմսերն ավելի պահանջված են եղել, քան Գյումրիից դեպի Մոսկվա թռիչքները։ Անզեն աչքով երևում է, որ մեծաթիվ հայաստանցիներ պատրաստվում են իրենց հանգիստն անցկացնել Սոչիում, որին գումարվում է նաև Սոչի աշխատանքի և սեզոնային բիզնեսի նպատակով մեկնողների թիվը։
Աթենք և Լոս Անջելոս մեկնողների թիվը մեծանում է օգոստոսին
Օգոստոսն ի հարկե հանգստի ամենաթեժ շրջանն է, և Աթենքի ավիատոմսերի որոնումների թվի մեծացումը կապված է հենց այդ փաստի հետ։ Այլ է ԱՄՆ ամենահայաշատ քաղաքի՝ Լոս Անջելոսի դեպքում․ նախ, ամռան առաջին երկու ամիսներին Լոս Անջելոսից Երևան ամառային հանգստի եկածներն արդեն պատրաստվում են վերադառնալ ԱՄՆ։ Քիչ չեն նաև իրենց հարազատներին ու ընկերներին տեսակցության մեկնելու պատրաստվողները Հայաստանից, ինչպես նաև գործնական ուղևորության մեկնողների թիվը։
Ինչպիսին կլինի օգոստոսը
Օգոստոս ամիսը ամռան նախորդ 2 ամիսների համեմատ գրանցում է ավիատոմսերի որոնումների թվի կտրուկ անկում, ինչը կապված է այն բանի հետ, որ սեպտեմբերին արդեն սկսվում է աշխատանքային և ուսումնական նոր շրջանը, և ուղևորությունները կտրուկ նվազում են այդ ամսին։ Սակայն օգոստոս ամսվա սկիզբը ևս առանձնանում է իր ակտիվությամբ․ մասնավորապես Երևան-Մոսկվա ուղղությունն ու դեպի Ռուսաստանի այլ քաղաքներ տոմսերի որոնումները պահում են իրենց ցուցանիշները։
Վիճակագրական տվյալները ըստ Aviatomser.com և Airtickets.am կայքերի
— Ծանոթագրություն —
Aviatomser.com և Airtickets.am — էժան տոմսերի որոնման և գների համեմատման համակարգեր են, որոնք թույլ են տալիս հեշտությամբ գտնել ցանկալի ուղղությամբ ամենաէժան գնով ավիատոմսերն ու ամրագրել դրանք վստահելի օնլայն ամրագրման համակարգերում։ Ամրագրումը կատարվում է ինքնուրույն՝ առանց միջնորդի և օնլայն վճարումով (Visa կամ MasterCard վճարային քարտերով)։