Լոս Անջելեսի իշխանությունները մտադիր են երկուշաբթի օրը դարձնել բուսակերական: Քաղաքային խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով տեղաբնակներին, որ աշխատանքային շաբաթվա առաջին օրը միս չուտեն: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Fox News հեռուստաալիքին, ընկերության նման առաջարկը բացառապես կամավոր բնույթ է կրում: Քաղաքային խորհուրդը միայն հույս է հայտնել, որ իր նման օրինակ որոշումով կհաստատվի շաբաթվա մեջ մեկ օր ընդհանրապես միս չուտելու ավանդույթը:
Այսպիսով` Լոս Անջելեսը դարձավ աշխարհի խոշորագույն քաղաքը, որը անդամակցեց հանուն մարդկանց առողջության, աշխարհում բնապահպանական իրավիճակի բարելավման և մսի օգտագործման նվազեցման համաշխարհային ընկերությանը: Պաշտոնյաները նշում են, որ բժիշկների տվյալներով՝ անգամ ժամանակավոր հրաժարվելը մսի օգտագործումից զգալիորեն կբարելավվի մարդկանց առողջությունը` մասնավորապես կնվազեն սրտանոթային հիվանդությունները: Վիճակագրության համաձայն՝ ԱՄՆ-ն մեկն է աշխարհի այն երեք երկնրներից, որի բնակչությունը տառապում է գիրությունից: