Ավստրիայի ռեստորանները չեն արգելում իրենց հաճախորդներին ծխել

Բոլոր հաստատությունների գրեթե 99%-ը խախտում է հակածխախոտային օրենքը. այդպիսի արդյունք է գրանցել Վիեննայի շուրջ երեք հարյուր ռեստորանների և սրճարանների ուսումնասիրությունը. գրում է  Wien.orf.at պորտալը: Միայն մեկ հաստատություն է ամբողջովին բավարարել չծխող քաղաքացիների իրավունքների պաշտպանության օրենքի պահանջները:

No smoking

Սրճարանը, որը IBO -ի և «Բժիշկները առողջ շրջակա միջավայրի համար» հկ-ի ներքին տարածքների վերլուծության համաձայն, կատարել է հակածխախոտային օրենքի բոլոր պահանջները, կոչվում է  Westend  և գտնվում է Արևմտյան երկաթուղային կայարանում: Շատ հաստատություններ խախտում են օրենքը պարտադիր դրոշմավորման՝ դռների վրայի պիտակների  մակարդակով:

No smoking

Հաստատությունների 62  տոկոսը չի բաժանում տարածքը ծխողների և չծխողների համար: Համենայն դեպս, նրանց միջև եղած դուռը բաց է մնում. պարզաբանում է ուսումնասիրության նախաձեռնող Պետեր Տապլերը, ով ներքին տարածքներում վնասական նյութերի փորձագետ  է:  «Մասամբ դռները եղել են բաց վիճակում: Իսկ ավտոմատ դռները հաճախ ապաակտիվացնում են, որպեսզի երկար չսպասեն, մինչև դրանք բացվեն»:  Հիմնարկների սեփականատերերին  նաև  քննադատել են  այն բանի համար, որ 45.2 տոկոս դեպքերում հնարավոր չէ գնալ զուգարան՝ շրջանցելով ծխողների համար նախատեսված հատվածը:

You might also like