Ավստրիա. կախարդական «Թանգարանային գիշեր»` Վիեննայում

2012 թվականի հոկտեմբերի 6-ին Վիեննայի թանգարաններն ու պատկերասրահները կրկին կմասնակցեն  «Թանգարանային գիշեր»  ակցիային և իրենց  այցելուների համար  կպատրաստեն տարօրինակ անակնկալներ. հայտնում է  COMPRESS-ը: Այսպես, «Ալբերտինա» պատկերասրահը երեկոյան ժամերին կվերածվի  թափառաշրջիկ դերասաններով միջնադարյան ամրոցի` ասպետական մրցույթներով: Երեխաները կարող են մասնակցել  ասպետական սպառազինությունների պատրաստման  գործընթացին:

Վիեննայի  բնական-պատմական թանգարանը կներկայացնի «Զարմանալի ուտելի  աշխարհ» ցուցահանդեսը և կառաջարկի համապատասխան համտեսումներ:  Պալատի սրահներում` «Վերին ամառանոց»-ում, հնարավոր է միանալ մինի էքսկուրսիաների՝ նվիրված «Գուստավ Կլիմտի 150 ամյակին»: Առաջին անգամ «Թանգարանային գիշեր» նախագիծը ներառում է երեկոյան այցելություն Հիթցինգ շրջան` Կլիմտի  վիլլա:  1912-թ-ից մինչև  1918-թ-ը շենքում տեղակայված է եղել նկարիչի արհեստանոցը:

You might also like