Ավստրիա. Վիեննայի տաքսիներում արգելվել է ծխելը

Վիեննայի տաքսիներում ծխելու արգելքը ուժի մեջ է մտել 2011 թվականի դեկտեմբերի 31-ից: Այս նոր դրույթը տաքսիների և վարձակալված մեքենաների  աշխատանքի կառավարման ծրագրի մաս է կազմում: Բացի այդ` մինչև 2013 թվականի հունվարի  1-ը պետք է բոլոր տաքսիներում տեղադրված լինի կլիմատ-կոնտրոլը, հաղորդում է ComPRess-ը:

Եվրոպական ստանդարտների համաձայն` 2012 թվականի ապրիլի մեկից որոշակի վնասակար նյութերի թույլատրելի արտանետումները դեպի մթնոլորտ պետք է համապատասխանի Եվրո-5-ի ստանդարտներին, իսկ 2012 թվականի սեպտեմբերի 1-ից` Եվրո-6-ի ստանդարտներին: Հին մոդելները չեն թողնի աշխատանքի: Այդպիսով, անցումը   էկոլոգիապես անվնաս քաղաքի  կկատարվի արագ:

 

You might also like