Վիեննական Սուրբ ծննդյան եղևնին այս տարի հրապարակ կբերվի և կդրվի Բուրգենլանդից: Եղևնին ավստրիական մայրաքաղաք կհասնի նոյեմբերի 2-ին` չորեքշաբթի օրը:
Եղևնու տոնական բացումը կլինի նոյեմբերի 12-ին Վիեննայի քաղաքապետ Միքայել Հոյպլայի և Բուրգենլանդի ղեկավար Հանսա Նիսելյայի մասնակցությամբ, հայտնում է ComPRess-ը: Եղևնին 29 մետր բարձրություն ունի և կտեղադրվի վիեննական հրապարակում` քաղաքապետարանի առջև, և հենց այդտեղ էլ կբացվի փոքրիկ Հիսուսի շուկան: