Երկուշաբթի օրը Եվրոպական տիեզերական գործակալությունը ներկայացրել է Երկրի մակերևույթի անսովոր լուսանկարներ՝ արված արբանյակից։ Spaceship Earth ցուցահանդեսը անցկացվում է Ars Electronica կենտրոնում և նախորդում է Ars Electronica փառատոնին, որը մեկնարկում է սեպտեմբերի 3-ին։ Դաշտերի, գետերի և սառցաբեկորների լուսանկարներն՝ արված տիեզերքից, իրենց անսովոր տեսքով հիացնում են դիտողներին։ Ցուցահանդեսը Electronica փառատոնի մաս է կազմում, որը կանցկացվի սեպտեմբերի 3-ից 7-ին։ Փառատոնի շրջանակներում կանցկացվեն մի շարք միջոցառումներ՝ նվիրված քաղաքների ապագային․ սկսած՝ ռոբոտներից, մինչև` ճարտարապետություն և կլիմայի փոփոխություններ։