Մոցարտի քաղաքում արդեն բացվել է «Սուրբ Ծննդյան թանգարան»: Այնտեղ ներկայացված են ամանորյա զարդարանքները, որոնք օգտագործվել են Գերմանիայում և Ավստրիայում 1840-ից 1940 թվականները ընկած ժամանակահատվածում: Ներկայացված բոլոր ցուցանմուշները վերցված են Ուրսուլա Քլոյբերի անձնական հավաքածուից. 40 տարի շարունակ նա հավաքել է XIX դարի վերջին և ХХ դարի սկզբին բնորոշ բացիկներ, զարդեր, լույսեր, տոնական դեկորացիայի իրեր և օրացույցներ:
Ցուցանմուշների որոնումների ընթացքում Ուրսուլան ստիպված է եղել շրջել Եվրոպայով, իսկ որոշ բաներ, նույնիսկ, բերված են ԱՄՆ-ից: Ցուցանմուշները գտնվում են մասնավոր թանգարանի 11 բաժիններում, որը գտնվում է զբոսաշրջիկների շրջանում հայտնի Caffe’ Glockenspiel-ում, որը գնել է Ուրսուլայի ամուսինը՝ Հերբերտ Քլոյբերը. հայտնում է La Stampa-ն:
Թանգարանում տեղադրված է Առաջին համաշխարհային պատերազմի տարիների տոնածառ, որը զարդարված է ստվարաթղթից պատրաստված հատուկ խաղալիքներով: Բացի այդ, թանգարանում կարելի է տեսնել 1880 թվականի մսուր և նվերներ, որոնք այդ տարիներին միմյանց նվիրել են ավստրիացիները: Քրիստոսի ծննդյան սենյակը և հայելիների կաբինետը ձևավորված են 1910 թվականի ավանդույթներով: