Լուսավառվող ժպիտը, որը արտացոլում է քաղաքացիների տրամադրությունը, հայտնվել է Ավստրիայի մայրաքաղաքում: Ութմետրանոց պողպատե կառույցը և նեոնե խողովակները հինգշաբթի օրվանից գեղեցկացնում են քաղաքը Տրիստեր շտրասսե կառույցի տանիքից: Ինչպես գրում է Kurier պարբերականը` շաբաթվա ընթացքում ժպիտը ցույց կտա Վիեննայի բնակիչների տրամադրությունը` վերլուծելով փողոցներում տեղադրված տեսախցիկների արդյունքները: Եթե մարդկանց մեծամասնության մոտ դեմքի արտահայտությունը ուրախ լինի, ապա Ժպիտը ժպիտ կարտացոլի, իսկ մռայլ դեմք ունեցողների դեպքում` տխուր դեմք կարտահայտի: Վիեննան առաջին քաղաքը չէ, որ նման ակցիա է անցկացնում: Օրինակ, 2008 թվականին ժպիտը զարդարել էր Բեռլինի փողոցները: Ինտերակտիվ ժպիտը գերմանացի նկարիչներ Յուլիսա ֆոն Բիսմարկի և Բենջամին Մաուսի, ինչպես նաև ավստրիացի Ռիչարդ Վիլհելմերի ստեղծագործական նախագիծն է: