Հուլիսի 3-ից սկսած Ավստրիայի Դախշտայն այցելող բոլոր հյուրերը կարող են թուլացնել իրենց նյարդերը` անցնելով կախովի կամուրջով, որտեղից բացվում է տեսարան դեպի ավստրիական Ալպերի ամենաբարձր գագաթները և Դախշտայն սառցադաշտ:
Նրանք, ովքեր ունեն «պողպատե նյարդեր», ինչպես գրում է Դախշտայնի պաշտոնական կայքը, կարող են անցնել «ոչ մի տեղ տանող սանդուղքով»: Նոր ատրակցիոնը բաղկացած է աստիճաններից, որը տանում է դեպի ապակե հարթակ, որը «լողում է» երկրի վրա և նրա վրա կանգնող մարդու մոտ ստեղծում ազատ թռիչքի զգացողություն: