Հետազոտությունը պարզել է, որ ավստրալացիները, մեկնելով արտասահման, ավելի շատ վախենում են ստամոքսի հետ կապված խնդիրներից, քան ահաբեկիչներից: Galaxy Research -ը պարզել է, որ արտերկիր մեկնող ավստրալիացիների համար գլխավոր վտանգը հիվանդանալն է: Հարցման մասնկիցների 61%-ը վախենում է ստամոքսի խանգարում ունենալ ճանապարհորդելիս: Արտերկրում ավստրալիացիների համար հաջորդ սպառնալիքը գողերն են, իսկ ակաբեկիչներից վախենում են հարցման մասնակիցների կեսից քիչը՝ 43%: Ավստրալիացի զբոսաշրջիկների 36%-ը վախենում է օգտագործել անսովոր զուգարաններ, ինչպիսին է, օրինակ՝ Կիրգիզիայի լեռներում գտնվող զուգարանը: Բայց, չնայած հարցման արդյունքներին, որոնք ցույց են տալիս, որ ավստրալիացիները վախենում են հիվանդություններից, ապահովագրություն ձևակերպում է նրանց միայն 80%-ը. գրում է news.com.au-ն: