Ավստրալիական տուրօպերատորը ճանապարհորդություն է կազմակերպում վեգանների համար

Խոհարարական տուրերի միջին արժեքը $1160 է։ 

Վեգանության օգուտի և վնասի մասին կարելի է անվերջ վիճել։ Բայց գնալով ավելի մեծ թվով մարդիկ են ընտրում սնվելու այս խիստ տարբերակը այս կամ այն պատճառով՝ էթիկական, բնապահպանական, տնտեսական, բժշկական կամ կրոնական:  Հաշվի առնելով վեգանության պոպուլյարությունը՝ ավստրալիական տուրօպերատորը որոշել է կազմակերպել հատուկ ճանապարհորդություն մարդկանց համար, ովքեր չեն սնվում կենդանական ծագում ունեցող մթերքներով։

Հնդկաստան

Intrepid Travel տուրօպերատորը  մեկնակել է 3 8-օրյա տուրեր Հնդկաստանում, Իտալիայում և Թայլանդում։ Մելբուռնում հիմնադրված ընկերության սեփականատերերը նկատել են, որ իրենց հաճախորդներին հետաքրքրում են գաստրոտուրերը, բայց շատ վեգաններ  խնդիր են ունենում  օտար երկրներում։ Այդ պատճառով նրանք որոշել են ստեղծել հատուկ տուրեր նրանց համար, ովքեր ցանկանում են ծանոթանալ տարբեր երկրների ազգային խոհանոցին՝ չխախտելով սեփական սկզբունքները։

Իտալիա

Հնդկաստանի տուրը ներառում է այցելությունը Նյու Դելի, Ջայպուր և Ագրա, Իտալիայում զբոսաշրջիկները կլինեն Վենետիկում, Հռոմում և Տոսկանայում, իսկ Թայլանդում՝ Սամուտսոնգկրամ նահանգում ու Չիանգմայ քաղաքում։

You might also like