Մերկությունն արվեստում բնական է, բայց արվեստը մերկ ուսումնասիրելը որոշ մարդկանց կարող է տարօրինակ թվալ:
Los Angeles Times-ը հաղորդում է, որ Սիդնեյում գտնվող Ավստրալիայի ժամանակակից արվեստի թանգարանը պատրաստվում է իր այցելուներից պահանջել հանել իրենց հագուստները և թանգարանում պտտվել ամբողջովին մերկ:
Թանգարանով նման էքսկուրսիաներ կկազմակերպվեն ապրիլի 27-29-ը: Դրանք կազմակերպվում են արվեստագետ Ստյուարտ Ռինգհոլթի կողմից, ով վարելու է էքսկուրսիաները նույնպես մերկ, ինչպես և բոլոր այցելուները:
Մարդիկ, ովքեր կցանկանան մասնակցել էքսկուրսիաներին, կարիք չունեն անհանգստանալու մյուս այցելուների զարմացած հայացքների համար: Մերկ էքսկուրսիաները կազմակերպվելու են թանգարանի աշխտանքային սովորական ժամերից հետո, և դրանց կարող են մասնակցել միայն մեծահասակները:
Նման գաղափարի նպատակն արվեստագետի ու արվեստի գործերի միջև եղած բոլոր պատնեշները հանելն է, և ներկայիս ցուցադրությունների վերաբերյալ այլ պատկերացում կազմելը:
Ռինգհոլթը նման էքսկուրսիաներ կազմակերպել է նաև Ավստրալիայի այլ թանգարաններում: / 1in.am