Ավստրալիայի տուրիզմի նախարարությունը բացել է վեց թափուր աշխատատեղ, որոնք անվանել է «աշխարհի ամենալավ աշխատանքը»: Առաջարկը վերաբերվում է հիմնականում երիտասարդ օտարերկրացիներին: 2009 թվականի հունվարին Tourism Queensland ընկերությունը արդեն նման ակցիա անցկացրել է. այն ժամանակ ողջ աշխարհից հավաքված 34 թեկնածուները պայքարել են Համիլտոն կղզու խնամատարի պաշտոնի համար: 15 հաղթողների մեջ կար նաև ռուս, սակայն թափուր աշխատատեղը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայից հյուրը: Այժմյան ընկերությունը առաջարկում է արդեն վեց թափուր աշխատատեղ օտարերկրացիների համար, որոնցից յուրաքանչյուրին աշխատանք է առաջարկվում տարածաշրջաններից մեկում:
Մասնավորապես, Սիդնեյը փնտրում է «գլխավոր կատակերգուին», որը պետք է փառատոնների և միջոցառումների ժամանակ զվարճալի պահեր ստեղծի, Արևմտյան Ավստրալիան համեղ սնունդների և խմիչքների մասնագետի կարիք ունի, որը կգտնի և կնկարագրի նահանգի ամենալավ հաստատությունը, Հյուսիսային տարածաշրջանը սպասում է արկածներ որոնողին, որը կարող է քնել վրանում և հեշտությամբ շփվել տեղաբնակների հետ, Քվիսլենդը հույս ունի, որ կգտնի ազգային արգելանոցի շրջմոլիկի, Մելբուռնը` Time Out ամսագրի համար լուսանկարիչ, իսկ Հարավային Ավստրալիան` վայրի բնության վերահսկողի, որը պիտի պատասխանատվություն կրի տեղի կենգուրուների և ծովառյուծների համար: Զբաղեցնելով թափուր աշխատատեղերը կես տարում նրանք կաշխատեն 100 հազար ամերիկյան դոլար աշխատավարձ և կկարողանան վերադառնալ ետ տուն:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, տուրիստական ընկերության ներկայացուցիչները ընդունել են, որ հենց «աշխարհի ամենալավ աշխատանքի» գաղափարը իսկապես վերցված է Tourism Queensland-ից` նախնական պայմանավորվածության համաձայն: Նոր «երազանքների թափուր աշխատատեղը» առաջարկվում է Ավստրալիայի կողմից (18-30 տարեկան) օտարերկրացի երիտասարդների միջազգային համգործակցության շրջանակներում, որոնք հետաքրքրված են ժամանակավոր աշխատանքով: Սակայն տեղաբնակները արդեն արտահայտել են իրենց զայրույթը այդ աշխատանքի վերաբերյալ: Այսպես, երիտասարդները համարում են, որ տուրիստական գործակալությունը նախապես իրենց զրկում է բարձր վարձատրվող և երկրին օգուտ բերող աշխատանքից, և անարդարացիորեն գումարներ է տալիս օտարերկրացիներին: