Սիդնեյի հայտնի Հարբոր-բրիջ կամուրջը Նոր Տարվա գիշերը «կխոսի» աշխարհի 16 լեզուներով: Բացի ավանդական անգլերենից, «Բարի գալուստ Սիդնեյ» գրությունը լազերային տեխնոլոգիաների շնորհիվ կարտացոլվի կամրջի վրա ռուսերեն, չինարեն, հունարեն, արաբերեն, ինչպես նաև` տեղացի բնիկների լեզուներով: Ինչպես հայտարարել է Սիդնեյի քաղաքապետ Քլովեր Մուրը` «Կամարակապ կամուրջը, որը ժողովրդի մեջ հայտնի է «կեռիկ» անունով և, որը հանդիսանում է այցեքարտ ոչ միայն երկրի մայրաքաղաքի համար, այլև ողջ մայրցամաքի, պետք է դառնա բազմալեզու»:
«Լեզուների ընտրությունը պատահական չէ,- նշում է քաղաքապետը,-Հենց այս լեզուներով են խոսում երկրի ազգային փոքրամասնությունների մեծ համայնքները: Ամանորի գիշերը Ավստրալիայում սպասվում են զբոսաշրջիկների մեծ հոսք Ռուսաստանից, Չինաստանից, Հունաստանից և Մերձավոր Արևելքից,-նշում է Քլովար Մուրը,-Այս պատճառով, կարծում ենք, որ հարազատ լեզվով գրությունը կդառնա նրանց համար յուրօրինակ նվեր քաղաքի կողմից և մեր հարգանքների հավաստիքն ու ակնածարքը այլ ազգերի և մշակույթների նկատմամբ»:
Բացի գրությունից, Հարբոր-բրիջ կամրջի վրա ամանորի գիշերը կլինի ավանդական հրավառություն, ինչը նախատեսվում է, որ կգերազանցի անցած տարիների շոուները: