Նոր Wet ‘n’ Wild աքվապարկը կբացվի դեկտեմբերին Սիդնեյի արևմուտքում: 115 միլիոն դոլար արժողությամբ նախագիծը աշխատանքային փուլում է և այս ամառ Հարավային կիսագնդում կբացվի ամենամեծ ջրաշխարհը:
Ինչպես գրում է news.com.au-ն` այգին կունենա 42 ջրային եզրագնաց, 150-մետրանոց լողավազան սերֆինգի համար և 70-մետրանոց լողավազան ալիքներով: Ինչպես նշել է այգու գլխավոր տնօրեն Քրիս Ուորհերսթը` լողավազանի ալիքների բարձրությունն հասնում է 2 մետրի: