Ռիչարդ Բրենսոնը՝ Virgin airlines-ի հիմնադիրն ու մեծ օրիգինալը, որոշել է զբոսաշրջիկների համար բացել Ավստրալիայում գտնվող իր անձնական կղզին՝ վերածելով սրտի տեսք ունեցող այս կղզին բուտիկ-հյուրանոցի: Ներկայումս հյուրերը Խաղարարար կղզի կարող են այցելել, միայն եթե վարձակալեն այն ամբողջությամբ՝ մեկ գիշերվա համար վճարելով նվազագույնը 8 000 դոլար:
Բրենսոնը և Virgin airlines-ի նախկին նախկին ղեկավար Բրեդ Գոդֆրին Քվիսլենդի Sunshine Coast-ում գտնվող Նուզա գետի վրայի 10 հա մակերեսով կղզին գնել են 10 տարի առաջ և Բալիի առողջարանների ոճով տների շինարարության վրա ծախսել են շուրջ 7 միլիոն դոլար: Սըր Բրենսոնի ծրագրի համաձայն՝ հյուրերը կարող են հանգստանալ կղզում՝ վճարելով շուրջ 850 դոլար մեկ գիշերվա համար՝ մնալով այնտեղ նվազագույնը 3 օր: Գինը ներառում է սնունդն ու տեղափոխումը, բայց խմիչքը, ինչպես գրում է news.com.au-ն, կտրամադրվի հավելյալ վճարի դիմաց:
Այս առթիվ Բրենսոնը ասում է, որ ինքը ցանկանում է, որ կղզի այցելեն հնարավորինս շատ թվով մարդիկ: Բրենսոնի սեփականության մեջ է մտնում 11-սենյականոց տունը, որը կարող է տեղավորել 8-ից 22 մարդու: Դա երեք առանձնատուն է, լողացող լողավազան և 15 հոգու համար նախատեսված սպա, ինչպես նաև՝ խոտածածկ թենիսի կորտ, բացօթյա կինոթատրոն և այնպիսի առաջարկներ, ինչպիսիք են՝ կայակինգը, ջրային դահուկները և ձկնորսությունը: