Ավստրալիական Qantas ավիաընկերությունը այս տարվա ապրիլի 1-ից սկսած դրեսս կոդ է սահմանում իր ուղևորների համար՝ ստիպելով նրանց պարկեշտ հագնվել: 2015 թվականի ապրիլի 1-ից սկսած Qantas ավիաընկերության բոլոր ուղևորները պետք է հետևեն դրեսս կոդին. գրում է the Telegraf-ը: Հոգնելով հողաթափերով, շորտերով և շապիկներով զբոսաշրջիկներ տեսնելուց՝ ավիաընկերությունը ստեղծել է կանոններ, որոնց պետք է հետևել, որպեսզի չհայտնվել Qantas-ի սպասասրահներից դուրս, որը իր ուղևորներից պահանջում է պարկեշտ հագուստ հագնել, ոչ թե լողափնյա շորեր: Ավիաընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ այդ կանոնները կգործեն Սիդնեյի, Բրիսբենի, Մելբուռնի, Ադելայդի, Պերտի և Կանբերայի օդանավակայաններում: