JETSTAR ավիաընկերության անձնակազմը վայրէջք կատարելուց առաջ բարձրախոսով հայտարարություն է արել՝ զգուշացնելով ուղևորներին, որ եթե նրանք իրենց մոտ թմրանյութ ունեն, ապա ճիշտ ժամանակն է այդ անօրինական ապրանքից ազատվելու համար: Սիդնեյ թռչող չվերթի ուղևորներին զգուշացրել են, որ օդանավակայանի ստուգման գոտում նրանց են սպասում թմրանյութ որոնելու համար վարժեցրած շները և կարանտինային ծառայության աշխատակիցները: Այդ կապակցությամբ՝ ուղևորներին խորհուրդ է տրվել ազատվել թմրանյութերից մինչև Սիդնեյի օդանավակայանում վայրէջք կատարելը:
Ինքնաթիռում հիմնականում եղել են երաժշտական փառատոնի մասնակիցներ, ովքեր Սպլենդորից վերադարձել են Սիդնեյ: Նման անսովոր հայտարարությունից հետո զուգարանի մոտ անսովոր իրարանցում է սկսվել: Բայց ոչ բոլորին է դուր եկել այդ հայտարարությունը: Մեկը ցնցվել է, մյուսը ասել, որ եթե ինչ-որ մեկը տեղափոխում է արգելված ապրանք, դա իր մեղքն է: Jetstar-ի ներկայացուցիչները հաստատել են, որ նման հայտարարություն հնչել է: Այժմ նրանք փորձում են ճշտել, թե անձնակազմից ով է նման հայտարարությամբ հանդես եկել: