Ավստրալիայում բնակելի վագոններ վարձակալության տվող ընկերությունը մտածել է շատ արտասովոր միջոց զբոսաշրջիկներին գրավելու համար: Մեկ օրվա համար մերկ զբոսաշրջիկներին վագոնը կտրվի անվճար: Ավստրալիական «Wicked Campers» զբոսաշրջային ընկերությունը իր կայքում գրավում է քեմփինգների և արշավների սիրահարներին իր զեղջերով. «Եկեք մեր գրասենյակներից մեկը հագնված միայն ժպիտով, և կստանաք լրացուցիչ գիշեր անվճար»:
50 տարեկանից բարձր զբոսաշրջիկներին առաջարկում են չմերկանալ, անվճար գիշերը այնուամենայնիվ կնվիրվի. հայտնում է Daily Mail-ը: Բավականին ցնցող առաջարկը կարող է մեծ պահանջարկ ունենալ, արդեն դրանով հետաքրքրվել են երկու շվեդ զբոսաշրջիկներ, որոնք նստել են (Cairns, Քվինսլենդ) գրասենյակի կողքը: Գրասենյակի մենեջեր Ջոն Լոգթոնը (John Laughton), ինչպես երևում է վախեցած մերկ զբոսաշրջիկների հոսքից, նշում է, որ «որ ոմանք առաջարկը չափազանց բառացիորեն են հասկանում»: