Ավստրալիական ոստիկանությունը Մելբուռնը կնքել է գրաֆֆիտիի մայրաքաղաք և դրանում մեղադրում է օտարերկրյա զբոսաշրջիկներին։
Վիկտորիա նահանգի ոստիկանությունը հստակ սահման է գծել գեղեցիկ գրաֆիտիի, որի ստեղծման համար հովանավորել է քաղաքային խորհուրդը, և աշխարհի նկարիչների ինքնագլուխ խզբզոցների միջև, որն իսկական աղետ է դարձել քաղաքի համար։
Վերջին հետազոտությունների տվյալներով՝ ապօրինի գրաֆֆիտիից մետրոն մաքրելու համար կպահանջվի 7.25 միլիոն դոլար, իսկ Մելբուռնի քաղաքային խորհուրդը պատերը մաքրելու համար ամեն տարի տրամադրում է շուրջ 580 000 դոլար։
Ոստիկանության սերժանտ Դունկան Բրաունի կարծիքով՝ Մելբուռնը դարձել է աշխարհի գրաֆֆիտիստների զոհը պատային գեղանկարչության հանդեպ իր հանդուրժողական վերաբերմունքի պատճառով։