Օգոստոս` ամառային հանգստի ամենապահանջված ամիսը

Ահա և սկսվեց օգոստոսը` ամառային վերջին ամիսը: Առաջին ամառային ամիսների ընթացքում ոմանք արդեն հասցրել են մեկնել հանգստանալու մեկ կամ երկու շաբաթով և վերադառնալ տուն` վառ տպավորություններով և եռանդով լի: Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ 18-25 տարեկան ուսանողների և մշտական աշխատանք ունեցող 25-ից 65 տարեկան անձանց գրեթե 70%-ը նախընտրում են հանգստանալ հենց օգոստոսին:

Պատճառները բազմաթիվ են: Նախ և առաջ օգոստոսին ամենաբարենպաստ եղանակն է գրեթե բոլոր ծովափնյա հանգստավայրերում Եվրոպայում և մի շարք ԱՊՀ երկրներում: Այդ իսկ պատճառով օգոստոսին զբոսաշրջիկները ունեն հանգստի ուղղությունը կամ ամբողջ ճամփորդական փաթեթը ընտրելու ավելի լայն հնարավորություններ:

Օգոստոսի բարձր պահանջարկի մեկ այլ պատճառն էլ այն է, որ շատ զբոսաշրջիկներ սկսում են կուտակել հանգստի համար անհրաժեշտ գումարը դեռ տարվա սկզբից և ընտրելով օգոստոսը հնարավորություն ունեն լրացուցիչ գումար կուտակելու երկու ամառային ամիսների ընթացքում: Այնուամենայնիվ ցանկացած զբոսաշրջիկի ծանոթ է այն զգացումը, որ անկախ կուտակված գումարի չափից, այն երբեք առավել չի լինում, և միշտ էլ հաճելի է մի փոքր խնայել ճամփորդական փաթեթն ընտրելիս, իսկ փոխարենը ունենալ ազատ գումար հանգստյան վայրում ծախսելու համար: Ահա թե ինչու զբոսաշրջիկները այցելում են տասնյակ տուրիստական գործակալություններ մինչև իրականացնում են վերջնական ընտրությունը: Տուրիստական գործակալության հմուտ մասնագետները ոչ միայն կօգնեն ընտրել Ձեր պահանջարկին համապատասպան ամենամատչելի ճամփորդական փաթեթը, այլև կտան շատ օգտակար խորհուրդներ ամառային հանգիստն առավել հարմարավետ դարձնելու համար:

Այսօր Երևան քաղաքի շատ տուրիստական գործակալություններ կօգնեն զգալիորեն նվազեցնել ճամփորդական ծախսերը առաջարկելով նաև հաճելի անակնկալ` մինչև 10% զեղչ ճանապարհորդական փաթեթների և տոմսերի ձեռք բերման համար այն դեպքում, եթե Դուք հանդիսանում եք Ինեկոբանկի MasterCard տեսակի քարտի քարտապան: Այդ քարտի օգնությամբ Դուք կկարողանաք նաև 10% զեղչով Ինեկոբանկում ձևակերպել ճանապարհորդական ապահովագրություն Ձեր և Ձեր ընտանիքի անդամների համար և անվճար ստանալ հաշվի տեղեկանք դեսպանատուն ներկայացնելու համար: Այսպիսով, եթե Դուք նախատեսել եք Ձեր հանգստի համար ծախսել, օրինակ, 3 000 ԱՄՆ դոլար, ապա այս քարտի օգնությամբ դուք կխնայեք 300 ԱՄՆ դոլար, որը կբավականացնի ֆոտո կամ տեսախցիկ գնելու համար, ի դեպ, մինչև 10% զեղչով Ինեկոբանկի հետ համագործակցող խանութներում:

You might also like