Կիպրոսի գլխավոր տոներից մեկը Գինու փառատոնն է Լիմասոլում: Անցած տարի այն նշեց իր 50-ամյակը, սակայն այս տարվա փառատոնը, որը կտևի օգոստոսի 30-ից սեպտեմբերի 9-ը, խոստանում է ոչ պակաս մասշտաբային տոնական ծրագիր: Փառատոնի շրջանակներում ծրագրվում է բազմաթիվ համերգներ, շքերթներ և մրցույթներ, կաշխատեն ցուցահանդեսային և համտեսման հրապարակները: Կիպրոսի տարբեր քաղաքներից Լիմասոլ կգործեն անվճար ավտոբուսային երթուղիներ: Անցած տարի փառատոնի տոմսը մեծերի համար արժեցել է 6 եվրո:
Գնի մեջ էր մտնում մեկ շիշ գինի: 2012-ի տոմսերի արժեքը դեռ պարզ չէ, բայց կանխատեսվում է, որ այն չի փոխվի: Բացի այդ, տեղացի ձեռնարկատերերը նախատեսում են Գինու փառատոնից հետո անցկացնել խոհարարական փառատոն: Լիմասոլի ռեստորանայաին բիզնեսը բավականաչափ զարգացած է, որպեսզի հյուրերին ներկայացվի բազմազան ուտեստներ տեղական և միջազգային խոհանոցից: Քաղաքային իշխանությունները սկսել են քննարկել այդ առաջարկը: