Audi-ն կստեղծի թռչող տաքսի
Եվս մեկ պայքարի միջոց խցանումների դեմ․ Audi-ն զարգացնում է ուղղահայաց թռիչքով կիսամեքենա-կիսադրոնի գաղափարը։
Ապագայի տաքսին իրենից ներկայացնում է երկտեղանոց պարկուճ, որը անցնում է ճանապարհներով՝ ինչպես մեքենան, բայց խցանումների դեպքում կարող է բարձրանալ օդ՝ ինչպես դրոնը․ գրում է Daily Mail-ը։
Audi-ը վստահեցնում է, որ այդ հայեցակարգը կարող է դառնալ արդյունաբերական ստանդարտ թռչող տաքսի ստեղծելու համար, որոնք կհայտնվեն փողոցում արդեն 2024–2027 թվականներին։
Pop.Up Next անունը կրող անսովոր տրանսպորտային միջոցի նախագիծը առաջին անգամ առաջարկել է Airbus ընկերությունը Ժնևի միջազգային ավտոսրահում անցյալ տարի։ Իսկ ավտոկոնցեռնը գաղափարին գեղեցիկ տեսք է տվել և այն ցուցադրել լրագրողներին սրահում նախնական դիտման ժամանակ, որը անցկացվում է հիմա։
Այն իրենից ներկայացնում է մասամբ մեքենա, մասամբ դրոն, որը կարող է ձեզ տանել՝ ուր պատահի։ Ուղղահայաց թռիչքը թույյլ կտա վերցնել մարդկանց ցանկացած խցանման մեջից կամ քաղաքի դժվարհասանելի վայրից։ Ուղևորությունը կարելի է պատվիրել հավելվածի օգնությամբ։ Համակարգը կառաջարկի լավագույն երթուղին՝ հաշվի առնելով օրվա ժամը, խցանումների առկայությունն ու ձեր ցանկությունը։ Մեքենան կընտրի, թե որ տարբերակն է ավելի հարմար՝ ցամաքային, օդային, թե՝ երկուսն էլ։ Ձեզ տեղ հասցնելուն պես մեքենան կվերադառնա լիցքավորման կայան և կսպասի այլ պատվերների։
Ապագայի տաքսին Audi-ի և Italdesign ինժեներական ընկերության համագործակցության արդյունքն է։