Զբոսաշրջիկները բացահայտել են առավել հիասթափեցնող ուղղությունները: Ցանկում, մասնվորապես, հայտնվել են Գիզայի բուրգերը (Եգիպտոս), Փարիզը (Ֆրանսիա) և Սթունհենջը (Մեծ Բրիտանիա): Ինչպես դժգոհում են օգտատերերը՝ Սթունհենջին մոտ գնալ հնարավոր չէ, և, առհասարակ, այս հուշարձանը չարժե Լոնդոնից բավականին երկար ուղևորությանը:
Գիզայի բուրգերի մոտ, զբոսաշրջիկների փոխանցմամբ, շատ են կպչուն առևտրականները, իսկ Փարիզի բնակիչները բացասական վերաբերմունք ունեն զբոսաշրջիկների հանդեպ: Հարցման մասնակիցների վրա տպավորություն չի գործել նաև Լոս Անջելեսը:
Օգտատերերի խոսքերով՝ բացի Հոլիվուդի Փառքի ճեմուղուց այնտեղ տեսնելու ոչինչ չկա: Հարցման մասնակիցները նաև քննադատել են «կեղտոտ» Վենետիկը և շատ թանկարժեք Դուբայը: Ցանկում հայտնվել են նաև Ճամայկան, Նիագարայի ջրվեժը, Թայմս Սքուերը և Թաջ Մահալը: