Այժմ իսպանական քաղաքների գլխավոր տեսարժան վայրերը տեսնելու համար դուք ոչ միայն ստիպված չեք տանից դուրս գալ, այլև՝ պետք է հարմար տեղավորվեք բազմոցին: Մոնումենտալ տաճարները և ճարտարապետական այլ գլուխգործոցներ հասանելի կլինեն Google-ի Street View ծառայությունում:
Ընդ որում՝ հիանալ գեղեցկությամբ կարելի է ոչ միայն դրսից, այլև՝ ներսից: Street View-ում ընդհանուր առմամբ ավելացվել է հիսուն վայր, այդ թվում՝ Բարսելոնայի Սագրադա Ֆամիլիա տաճարը, Սևիլիայի և Պամպլոնայի գլխավոր եկեղեցիները, Գրանադայի Ալհամբրան, ինչպես նաև՝ պատմական գրադարանների, վանքերի, համալսարանների և թանգարանների շենքերը և այգիները:
Հավելվածը գործում է Իսպանիայում 2009 թվականից և դրանում առկա է թագավորական ընդամենը 500 խորհրդանշական անկյուն: Այն հանդիսատեսի համար ստեղծում է ներկայության պատրանք. նկարները կարելի է պտտել 360 աստիճանով, ինչպես նաև՝ տեսնել, թե ինչ կա որևէ տեսարժան վայրի շրջակայքում: Իսպանական գեղեցկությունից բացի, այստեղ հասանելի են նաև Եգիպտական բուրգերը, Վենետիկի ջրանցքները, ամերիկյան Մեծ Կանյոնը և Անտարկտիդայի որոշ մասեր: