Մայիսի 4-ին՝ Գալակտիկայի օրը, տեղի է ունեցել նոր «Աստղային պատերազմների հիպերտիեզերական լեռ» ատրակցիոնի հանդիսավոր բացումը փարիզյան Դիսնեյլենդում։
Նոր զվարճանքը առաջարկում է հյուրերին տեղափոխվել հեռավոր Գալակտիկա և առճակատվել գալատիկայի չարագործների դեմ արքայադուստր Լեյայի և Հան Սոլոյի հետ, ինչպես նաև՝ նստել աստղագնացի ղեկին և մրցակցել աստղային կործանիչի հետ։