Մարզիկները չեն կարող իրենց զբաղմունք գտնել իսպանական լողափներում

Իսպանական լողափերի միայն 11,5%-ն է հագեցած բազմազան մարզասարքերով. վստահեցնում է մասնագիտացված playea.es վեբ կայքը: Առավել հաճախ ֆիզկուլտուրայի դասընթացների համար հանգստի վայրեր են հանդիպում Բարսելոնայում  (93), Ուելվում (31) և Վալենսիայում (26):

sport beach

Համաձայն պորտալի վիճակագրության` երկրում լողափերի ընդհանուր քանակը կազմում է 3.453, բայց նրանցից միայն 397-ում կա սպորտային գոտիներ: Այդպիսի ավազոտ լողափերի առյուծի բաժինը (ծովեզրյա հանգստի գոտիներում ՝ խճապատ գրունտային հատվածներում նման կառույցներ ընդհանրապես չկան) պատկանում է Միջերկրական ծովի եզերքին՝303: Բալեարյան և Կանարյան կղզիներում լողափերի «սպորտային վիճակի» մասին տվյալներ ընդհանրապես չկան:

sport beach

Ինքնավար մարզերի մեջ տվյալ ցուցանիշով առաջատար է Անդալուսիան (110), նրան հետևում են  Կատալոնիան (93) և Վալենսիան (81): Այստեղ այցելուները կարող են ոչ միայն մարզել մկանները, այլև՝  բասկետբոլ խաղալ: Ինչպես երևում է թվերից՝ բոլոր կատալոնյան ֆիզկուլտուրայի գոտիները լողափ հաճախողների համար կենտրոնացված են մայրաքաղաքային շրջանում: Կոստա Բրավան և  Կոստա Դորադան (համապատասխանաբար Ժիրոնա և Տարրագոնա) հետ  են մնում Կոմսային քաղաքից: 

You might also like