Ապրիլի 19-ին Յոկոհամայում կսկսի գործել հատուկ ցուցահանդես՝ նվիրված Մասաբումի Հոսոնոյին՝ «Տիտանիկում» գտնվող միակ ճապոնացուն, ում հրաշքով հաջողվել է փրկվել: Մինատո (Minato) թանգարանում կներկայացվեն յուրահատուկ իրեր՝ Հոսոնոյի փաստաթղթերը և նամակները, լուսանկարները և նավում առկա նրա անձնական իրերը: Հոսոնոն աշխատել է Տոկիոյի տրանսպորտի նախարարությունում և 1912 թվականին մեկնում էր ուսումնասիրելու բրիտանական երկաթուղային համակարգը: Ապրիլի 10-ին նա նստել է «Տիտանիկ», որպեսզի վերադառնա Ճապոնիա և վթարի ժամանակ հրաշքով փրկվել է: Հոսոնոյին հաջողվել է տեղ գտնել վերջին փրկամակույկում և հասնել Սան Ֆրանցիսկո, իսկ այնտեղից էլ՝ Տոկիո: Հետաքրքիր է, որ Ճապոնիայում Մասաբումի վերադարձի համար չեն ուրախացել. նրան հրապարակայնորեն երկչոտ են անվանել նրա համար, որ նա չի զոհաբերել իրեն և դավաճանել է «սամուրայի ոգուն: Խայտառակ հեղինակությունը արմատավորվել է Հոսոնոյի ընտանիքում երկար տարիներ: Ի թիվս այլ ցուցանմուշների՝ զբոսաշրջիկները կտեսնեն նամակ, որը նա գրել է իր կնոջը մի կտոր թղթի վրա հենց փրկամակույկից: