Վան Գոգի յուրահատուկ ցուցահանդեսը կներկայացվի Թուրինում

Մարտի 26-ին Թուրին կժամանի «Կենդանի Վան Գոգ» ցուցահանդեսը, որը արդեն հավաքել է հարյուր հազար հանդիսատես ամբողջ աշխարհում։ Մեդիա-ցուցահանդեսը հնարավորություն է տալիս այցելուներին  «ամբողջությամբ ընկղմվել» հանճարեղ հոլանդացի նկարչի տիեզերքում՝ շնորհիվ ժամանակակից մուլտիմեդիոն տեխնոլոգիաների, որոնք արտացոլում են ցուցահանդեսային սրահի առաստաղին, պատերին և հատակին շուրջ երեք հազար ոգեշնչված նմուշ։Van Gogh AliveԱյդպիսով, նկարչի կյանքից նմուշները և Վան Գոգի նկարները ուղեկցում են այցելուներին հետաքրքիր ճանապարհորդության Հոլանդիայով, Արլով, Սան Ռեմիով, Օվեր սյուր Ուազով՝ վայրերով, որտեղ ապրել և ստեղծագործել է հայտնի հոլանդացին։
Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի  մարտի 26-ից հունիսի  26-ին ամեն օր 10:00-ից 20:00-ին Վալենտինոյի այգու Promotrice delle Belle Arti ցուցահանդեսային սրահում։
Van Gogh Alive
You might also like