Չորս արշավականներ, բարձրանալով Կիլիմանջարոյի գագաթը (Տանզանիա), եղել են խիստ զարմացած, երբ այնտեղ գտել են շանը: Զբոսաշրջիկները երկար և դժվար ճանապարհ էին անցել և ընդհանրապես չեն կարծել, որ շունն էլ կարող է նույն բանը անել:
Արշավորդներից մեկի խոսքերով` նրան հարկավոր է եղել առանձնանալ, և նա երթուղուց շեղվել է: Զբոսաշրջիկը իրենից մեկ մետր այն կողմ տեսել է քարերին պարկած հանգստացող շանը:
Զբոսաշրջիկները որոշել են չանհանգստացնել շանը , բայց մի քանի լուսանկար են արել հիշելու համար: Երբ նրանք լուսանկարները ցույց են տվել իրենց գիդ ուղեկցորդներից մեկին , նա ասել է, որ հենց այդ նույն շանը կանգառում տեսել են դեռ տաս տարի առաջ: Թե ինչու է շունը առաջվա պես ապրում լեռներում և ինչպես է նրան հաջողվել այսքան երկար գոյատեվել, մնացել է առեղծված: