Ճապոնիայի մայրաքաղաքի Asaksaka թաղամասում բացված նոր Otasuke ռեստորանը պատրաստել է առաջարկ ճաղատ այցելուների համար: Այդ կերպ Յոշիկո Տոյոտան՝ Otasuke-ի սեփականատերը ցանկանում է արտահայտել հարգանքը Տոկիոյի գրասենյակային աշխատակիցների հանդեպ, ովքեր սթրեսի և անքնության պատճառով շուտ ճաղատանում են: Պատվիրելով ուտեստ հիմնական ճաշացանկից՝ Otasuke-ի ճաղատ այցելուները նվեր կստանան անվճար աղանդեր և խմիչքներ: Զգալի զեղչեր են սահմանված ճաշի շվեդական սեղանի համար, որտեղ Տոկիոյում ընդունված է այցելել մեծ խմբերին. հայտնում է Japan Daily Press-ը: Եթե այցելուների խմբում կա մեկ ճաղատ, ապա ընդհանուր հաշվից դուրս է գալիս 500 իեն, երկուսը՝ 750 իեն, երեքը՝ 1000 իեն, չորսը՝ 1500 իեն: Հինգ կամ վեց ճաղատներից բաղկացած խմբի համար նախատեսված են անակնկալներ և հատուկ «գաղտնի» ճաշացանկ: Հետագայում Յոշիկո Տոյոտան մտադիր է կազմել հատուկ ուտեստներից կազմված ճաշացանկ, որոնք կնպաստեն մազերի աճին և առողջությանը: