Հայտնի Տեկիլա ըմպելիքն արտադրող համանուն քաղաքի Tequila Don Roberto մեքսիկական ընկերությունը պատրաստ է անցկացնել էքսկուսիաներ: Դրա շնորհիվ զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ տեկիլայի արտադրման բոլոր փուլերին հենց նրա հայրենիքում:
Տուրը ավարտվում է տեկիլայի համտեսմամբ: Այս խմիչքի սիրահարներին կուրախացնի նաև այն փաստը, որ 2012 թվականի ընթացքում կթողարկվի նաև երկու նոր ապրանքանիշ` Tequila Don Roberto Blanco և Tequila Arenita: Բացի այդ, ինչպես հայտնում է BuenoLatina.ru-ն, հետագայում ընկերությունը պատրաստվում է բացել նաև սեփական հյուրանոցը:
Tequila Don Roberto ընտանեկան ընկերությունը սկսել է գործել 1830 թվականից: Ներկայումս իր տեսակով ամենահայտնին Secreto de Don Roberto-ն է, որը արտահանվում է ԱՄՆ և Կանադա: Բացի այդ, ընկերությունը հայտնի «Տեկիլայի երթուղու» (Ruta del Tequila) մաս է կազմում, որը Մեքսիկայի հյուրերին ծանոթացնում է այս խմիչքի պատմությանն ու տեսակներին:
Տեկիլա քաղաքը (Tequila) գտնվում է Գվադալախարայից (Ջալիսկո նահանգ) 60 կմ դեպի հյուսիս – արևմուտք: Տարածաշրջանը համարվում է տեկիլայի արտադրության ամենամեծ կենտրոնը աշխարհում: