Ամերիկյան օդանավակայանում շները կօգնեն ուղևորներին ազատվել սթրեսից

Բրեդլի միջազգային օդանավակայանն առաջարկում է կանիսթերապիա։

Շատ ճանապարհորդների մոտ սպասվող ավիաթռիչքը անհավանական սթրես է առաջացնում, որի դեմ պայքարելը շատ դժվար է։ Կոնեկտիկուտ նահանգի Բրեդլի միջազգային օդանավակայանի ղեկավարությունը առաջարկում է իր ուղևորներին շատ անսովոր միջոց հուզմունքի դեմ պայքարելու համար՝ շփում շների հետ։

Շների թերապիա Բրեդլի օդանավակայանում

Մեր օրերում կանիսթերապիան, որն իրենից ներկայացնում է բուժման և վերականգնման մեթոդ հատուկ վարժեցրած շների օգնությամբ, մեծ տարածում է գտնում։ Կենդանու հետ շփումը օգնում է զարգացնել մտավոր և զգայական ունակությունները, բարելավում շարժողական ֆունկցիաներն ու մոտորիկան, ինչպես նաև՝ սոցիալական ռեաբիլիտացիան։

Ամերիկյան Bright Spot Therapy Dogs ընկերությունը զբաղվում է շների վարժեցմամբ, որոնք կարող են բուժիչ ազդեցություն ունենալ ոչ միայն որոշակի խանգարումներ  և բժշկական ախտորոշում ունեցող  մարդկանց համար, այլև՝ նրանց, ովքեր գտնվում են սթրեսային վիճակում։ Այդ պատճառով կենդանիների օգնությունը կարող է պետք գալ ճանապարհորդներին, ովքեր վախով են սպասում իրենց թռիչքին։

Շների թերապիա Բրեդլի օդանավակայանում

Շատ խելացի շների տերերը շրջում են նրանց հետ Բրեդլի օդանավակայանի տարբեր գոտիներով։ Ցանկացած ուղևոր, ով դժվարանում է հաղթահարել հուզմունքն ու անհանգստությունը, կարող է դիմել այդ մարդկանց օգնությանը։ Հենց ճանապարհորդների պնդմամաբ՝ շների հետ նույնիսկ կարճատև շփումը օգնում է հանգստանալ և նվազեցնում սթրեսի մակարդակը։

Բայց չպետք է մոռանալ, որ այդ շները գտնվում են ծառայության մեջ։ Այնպես որ, նրանց չի կարելի մոտենալ՝ առանց տերերի թույլտվության, չի կարելի կերակրել և, բնականաբար, նրանց պետք է վերաբերվել քնքշությամբ և հարգանքով։

Շների թերապիա Բրեդլի օդանավակայանում

You might also like