Մյունխենի օդանավակայանում ուղևորներին կօգնի ռոբոտը
Մարդանման ռոբոտը անգլերենով կպատասխանի ուղևորների հարցերին։
Մյունխենի օդանավակայանը և Lufthansa ավիաընկերությունը սկսել են փորձարկել անթրոպոմորֆիկ ռոբոտի, որը կարող է խորհուրդներ տալ ուղևորներին։
Այժմ Տերմինալ 2-ում ուղևորները կարող են իրենց հարցերը ուղղել Ջոզի Պեպպեր (Josie Pepper) անունով մարդանման ռոբոտին․ հայտնում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։ Օրինակ, կարելի է իմանալ՝ ինչպես վայրէջից հետո մոտենալ անհրաժեշտ ելքին, որ ռեստորանում ճաշել կամ ինչպես գտնել այս կամ այն խանութը։ Ջոզի Պեպպերը 1,2 մետր հասակով ռոբոտ է, ով անգլերենով կպատասխանի ուղևորների բոլոր հարցերին։
Դա Գերմանիայում առաջին արհեստական ինտելեկտով մարդանման ռոբոտն է, որը զբաղվում է ուղևորների սպասարկմամբ։ Փորձարկման այս փուլում ռոբոտի հեղինակները ցանկանում են ուսումնասիրել ուղևորների ռեակցիան օդանավակայանի նոր աշխատակցի հանդեպ։