Հելսինկիի օդանավակայանում զբոսաշրջիկներին կօգնեն ազատվել սթրեսից

Հելսինկիի օդանավակայանը առաջինն է եվրոպական օդանավահանգիստներից, որն առաջարկում է ուղևորներին հանգստանալ թռիչքից առաջ  GoSleep քնախցիկներում։ Դրանք  էրգոնոմիկ աթոռներ են, որոնք վերափոխվում են մահճակալների՝ լուսա և ձայնամեկուսացնող գմբեթով։ Մահճակալի տակ կարող եք դնել ճամպրուկը կամ ոձեռքի ուղեբեռը։ Ներսում առկա է վարդակ նոութբուքի կամ հեռախոսի լիցքավորման համար։ Օդանավահանգստում ընդհանուր առմամբ կա 19 քնախցիկ։ Դրանք գտնվում են 18 և 38 մուտքերի մոտ։

 GoSleep

Ի դեպ, իրենց ուղևորներին քնի լավագույն պայմաններ առաջարկող օդանավակայանների վարկանիշային աղյուսակում, որը կազմել է SleepingInAirports.com կայքը, Հելսինկի-Վանտաա օդանավակայանը զբաղեցնում է երրորդ տեղը աշխարհում։ «Աերոկանգառը ընդունում է մեծ թվով տարանցիկ ուղևորների, ովքեր հնարավորություն չունեն քնել թռիչքի  ընթացքում և տառապում են ժամային գոտիների  փոփոխությունից։ Քնախցիկները հրաշալի միջոց են թռիքչի ընթացքում նրանց սթրեսը նվազեցնելու համար»,-նշել է  Finavia-ի փոխնախագահը։

 GoSleep

Խցիկների փորձնական տարբերակը  թողարկվել է 2013 թվականին և գրավել զբոսաշրջիկների ուշադրությունը։ «Նախագծի հետագա զարգացումը կիրականացվի զբոսաշրջիկների  ցանկությունների հիման վրա»,— նշել է Յուսսի Պիիսպանենը՝ GoSleep-ի արտադրող Short Rest Solutions-ի ղեկավարը։ Բացի այդ, Հելսինկիի օդանավակայանում կարելի է այցելել յոգայի սրահ, գեղարվեստի պատկերասրահ, հանգստի գոտի և Book Swap գրքերի փոխանակման կետ։

You might also like