Ֆրանսիայի գլխավոր օդանավակայանում՝ Փարիզի Շառլ դը Գոլում, բռնագարավվել է 19 000 ծովաձի: «Կենդանիների այս անհետացող տեսակը գտնվել է ապրանքի ծանրոցում, որը Մադագասկարից ուղարկվել է Հոնգկոնգ»,-հայտնել են ֆրանսիացի մաքսային աշխատակիցները:
Ըստ նախնական հաշվարկների՝ չորացած վիճակում հայտնաբերված այս կենդանիների արժեքը կազմում է €200 000 եվրո: Ծովաձիերը հիմնականում օգտագործվում են չինական ավանդական բժշկության մեջ: Նրանց վերագրում են թերապևտիկ և հանգստացնող ազդեցություններ: Չորացված տեսքով դրանք նաև վաճառվում են՝ որպես հուշանվեր: Այս մաքսանենգ ապրանքը Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայանում ամենախոշորն է Ֆրանսիայում վերջին 10 տարվա ընթացքում: 2005 թվականին տեղի է ունեցել 35 000 ծովաձիու բռնագրավում: