Սեպտեմբերի 18-ից 20-ին Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակներում կանցկացվի ցուցադրություն՝ նվիրված Մինի Մաուսին։ Ցուցադրությանը կներկայացվեն Ուոլտ Դիսնեյի հերոսուհու կերպարները՝ սկսած 1930-ական թվականներից մինչ օրս, հայտնիների լուսանկարներ և արխիվային կադրեր․ գրում Lenta-ն՝ հղում կատարելով Luxurylaunches-ի տարածած հաղորդագրությանը։
Միջոցառման նպատակն է ցուցադրել, թե ինչ ազդեցություն է թողել Մինին նորաձևության արդյունաբերությունում։ Ցուցադրության կուրատորներից մեկն է դարձել մոդել Ջորջիա Մեյ Ջագգերը։ «Ես շատ հուզված եմ, որ մասնակցություն եմ ունենում մի արշավի, որը ցուցադրում է, թե ինչպես է փոփ մշակույթը կարողանում ազդել նորաձևության զարգացման վրա, խթանում ստեղծագործական կրքին»,-խոստովանել է նա։
2015 թվականի գարնանը Ջագգերը նկարահանվել է Մինի Մաուսի կերպարում Love ամսագրի համար կատարած թեմատիկ ֆոտոսեսիայում։
Մինի Մաուսին ստեղծել է մուլտիպլիկատոր Ուոլտ Դիսնեյը։ Նա առաջին անգամ էկրաններ է բարձրացել 1928 թվականին կարճամետրաժ «Խենթ ինքնաթիռ» մուլտֆիլմում։ Մինիի արտաքին տեսքը արտացոլում էր այդ ժամանակաշրջանում երիտասարդների մշակույթի ավանդույթները։ Սկզբում նա կրում էր պուտավոր զգեստ և գլխարկ։ Ավելի ուշ գլխարկը փոխարինվեց մեծ ժապավենով։ Ակնկալվում է, որ Մինին շատ հանդերձանքներ կունենա, բայց նրա դասական հագուստն համարվում է կարմիր-սպիտակ զգեստը։