Անգլիական Հիթրոու օդանավակայանի Т2 տերմինալի ուղևորները օրերս ստացել են նոր զվարճանք՝ գլոբուս, որի օգնությամբ նրանք կարող են զգալ աշխարհի մի քանի երկրների բույրը: Երկրները, որոնց բույրը կարող են շնչել բոլոր ցանկացողները, ընտրվել են առավել հայտնի և լավ բուրող ուղղություններից, որտեղ կազմակերպվում են թռիչքներ Հիթրոուից: Դրանք են Թայլանդը, Հարավային Աֆրիկան, Ճապոնիան, Չինաստանը և Բրազիլիան: Օդանավակայանի ղեկավարությունը որոշել է, որ Հարավային Աֆրիկան պետք է բուրի սաֆարիով՝ աբորիգենների, վայրի խոտի և այնտեղ շրջող կենդանիների թեթև բույրով համեմված: Իր հերթին, Բրազիլիան բուրում է արևադարձային անտառային բույրով՝ սուրճով, ծխախոտով և հասմիկով համեմված: Ճապոնիան բուրում է օվկիանոսով, որում հստակ նշմարվում է ջրիմուռների և խխունջների, ինչպես նաև՝ կանաչ թեյի և իմբիրի բույրը: Չինաստանի համար բնորոշ են հին վանքերի և անուշաբույր ձիթապտղի բույրերը: Թայլանդին բաժին են հասել կիտրոնի խոտի, իմբիրի և կոկոսի բույրերը: Տեղադրելով այս գլոբուսը՝ Հիթրոուում մտածել են այն մասին, որ այն կօգնի ուղևորների զգալ հեռավոր երկրների բույրը և սկսել արձակուրդը ավելի շուտ: Հիթրոու օդանավակայանը ամենամեծն է Մեծ Բրիտանիայում, նրանով տարեկան անցնում է 72 միլիոն ուղևոր: